Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) կնքել են 17 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր։

Ներգրավված վարկային միջոցները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ուղղելու է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, այդ թվում 3 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում»  ծրագրի շրջանակում ուղղվելու է կանանց կողմից ղեկավարվող կամ  հիմնադրված  ձեռնարկությունների ֆինանսավորմանը,  իսկ 4 միլիոնը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով տրամադրվելու է էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը։  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը EBRD-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում ՓՄՁ-ների  ֆինանսավորումը հիմնականում իրականացնելու է ՀՀ դրամով։

Share