Բաժին. Ֆինանսական

Yahoo Finance-ում հնարավոր է առք ու վաճառք իրականացնել Bitcoin-ի, Ethereum-ի և Litecoin-ի միջոցով

Yahoo Finance-ի ֆինանսական  տեղեկատվական ծառայությունը հնարավորություն է ավելացրել առևտուր կատարել Bitcoin-ի, Ethereum-ի և Litecoin-ի միջոցով։  Կապիտալիզացիայի համաձայն՝ վերոնշյալ կրիպտոարժույթները զբաղեցնում են առաջին, երկրորդ և յոթերորդ հորիզոնականները։

Ինչպես փոխանցում է www.vc.ru կայքը, այս և այլ կրիպտոարժույթների կոդավորման տվյալները հայտնվել են Yahoo Finance-ում 2017 թվականի վերջին, բայց մինչ այժմ դրանցով որևէ գործարք հնարավոր չէր կատարել։

Ծառայությունը հասանելի է միայն ԱՄՆ-ի քաղաքացիների համար։ Գործարքների իրականացման համար Yahoo Finance-ն օգտագործում է Coinbase և Robinhood, այդ իսկ պատճառով օգտատերն այս ծառայություններից մեկում պիտի ունենա բրոքերային հաշիվ։

Share