Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 31/08/18

USD․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 80,200,690 ԱՄՆ դոլար  482.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  94,487,157 ԱՄՆ դոլար 483.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,250,000 դոլարի առք և վաճառք 483.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 10,000 ԱՄՆ դոլար 483.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: :

EUR․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,887,939 եվրո 560,11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,032,855 եվրո 564,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,571,088,174 ՌԴ ռուբլի 7.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 699,596,697 ՌԴ ռուբլի 7.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 62.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28 մլն ԱՄՆ դոլար: 

Share