Բաժին. Ֆինանսական

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հնարավոր է աճի 60%-ով

«Հարգելիներս, ինչպես խոստացել էի, հանրային քննարկման ենք ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում ենք 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակը՝ 16 հազար դրամից դարձնելով 25 հազար 500 դրամ:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ նախագիծն ընդունելուց հետո «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները», – գրում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը։

Share