Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 18/09/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.43%-ով և կազմել 69.75 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.15%-ով և կազմել 78.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1195.63 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.21%-ով և կազմել 14.15 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.56%-ով և կազմել 813.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.78%-ով և կազմել 2017.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 5881.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 2042.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.02%-ով և կազմել 12350.00 դոլար, անագի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 18925.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 2311.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 63250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 26246.96 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 2904.31 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 7956.11 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 12157.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 5363.79 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7300.23 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 1123.03 կետ:

Share