Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 24/09/18

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.12%-ով և կազմել 72.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.40%-ով և կազմել 81.39 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.99%-ով և կազմել 1195.23 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.42%-ով և կազմել 14.26 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 829.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2066.00 դոլար, պղնձի գինն աճել է 3.96%-ով և կազմել 6320.50 դոլար, կապարի գինն աճել է 0.74%-ով և կազմել 2035.00 դոլար, նիկելի գինն աճել է 4.02%-ով և կազմել 13080.00 դոլար, անագի գինն աճել է 0.03%-ով և կազմել 18950.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.40%-ով և կազմել 2527.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 62500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 26562.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 2919.37 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7993.25 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 12350.82 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 5476.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 7458.41 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 1162.98 կետ:

Share