Բաժին. Ֆինանսական

2018. սեպտեմբերին Mercedes-Benz-ը վաճառել է 202,819 մեքենա

– 2018թ. Հունվար-սեպտեմբերին վաճառվել է 1,715,087 մեքենա, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 0.1%-ով։

– 2018թ. սեպտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել է 202,819 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 8.2%-ով։

– 2018թ. հունվար-սեպտեմբերին Չինաստանում վաճառքի ծավալներն աճել են 13.1%-ով կամ 500,000-ով։

2018թ. սեպտեմբերին ամբողջ աշխարհում Mercedes-Benz-ը վաճառել է  202,819 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 8.2%-ով։ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վաճառված մեքենաների թիվը կազմում է 1,715,087 մեքենա, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 0.1%-ով։ 2018թ. երրորդ եռամսյակում վաճառվել է 526,522 մեքենա (-8.2%): Վաճառքների նման քանակը Mercedes-Benz-ին թույլ է տվել պահպանել պրեմիում դասի առաջատարի դիրքերը հետևյալ երկրներում՝ Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Շվեյցարիա, Պորտուգլաիա, Շվեդիա, Թուրքիա, Ճապոնիա, Ավստրալիա, ԱՄՆ և Մեքսիկա։

Սեպտեմբեր ամսին Եվրոպայում վաճառվել է 91,609 մեքենա՝ -9.4%, հունվար-սեպտեմբերին՝ 688,956՝ -4.7%։ Սեպտեմբերին Գերմանիայում վաճառքի ծավալները նվազել են 16.7%-ով և կազմել 22,780 մեքենա, իսկ հունվար-սեպտեմբերին՝ -5.6%, 217,943 մեքենա։ Հունվար-սեպտեմբերին ռեկորդային վաճառքներ են գրանցվել Իսպանիայում, Շվեդիայում, Լեհաստանում, Դանիայում և Հունգարիայում։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սեպտեմբերին վաճառվել է 75,414 մեքենա՝ -4.4%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 714,598 մեքենա՝ +8.1%։ Չինաստանում սեպտեմբերին վաճառվել է 54,632 մեքենա՝ +6.9%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 500,707 մեքենա՝ +13.1%: Հունվար-սեպտեմբեր ամիսներին Mercedes-Benz-ը վաճառքի ռեկորդային ցուցանիշներ է գրանցել նաև Թայլանդում և Մալազիայում։

Հյուսիսային Ամերիկայի երկրներում սեպտեմբերին վաճառվել է 31,273 մեքենա՝ -9.9%։ Հունվար-սեպտեմբերին վաճառքի ծավալները կազմել են 271,994 մեքենա՝ -6.0%։ Սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ում վաճառվել է 26,169 մեքենա՝ -9.8%, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 225,384 մեքենա՝ -7.0%։

Ինչ կայանում է մոդելներին և մոդելային շարքերին, ապա հունվար-սեպտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել է 612,186 SUV (GLA, GLC, GLC Coupé, GLE, GLE Coupé, GLS և G-Class), ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերզանցում է 3.4%-ով։ Վաճառքի ռեկորդ է սահմանել GLC մոդելը, որի վաճառքները սեպտեմբերին աճել են 9.1%-ով, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 24.5%։ Հունվար-սեպտեմբերին ամբողջ աշխարհում վաճառվել է 58,000 S դասի մեքենա՝ +24.0%։ Աճում են նաև Mercedes-Maybach S-Class-ի վաճառքները, նշված մոդելը մեծ պահանջարկ է վայելում Չինաստանում, որտեղ ամսական վաճառվում է մոտ 500 մեքենա։

Share