Բաժին. Ֆինանսական

ԱԳԲԱ Լիզինգ. Արսեն Բազիկյանը հանդիպել է Առաջնորդության Դպրոցի ուսանողների հետ

Հոկտեմբերի 22-ին ԱԳԲԱ Լիզինգի տնօրեն Արսեն Բազիկյանը Առաջնորդության Դպրոցի ուսանողների հետ կիսվեց վաճառքների կառավարման իր փորձով։

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, այն Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության «Գրին Լիզինգ»-ի ենթաբրենդի շրջանակում:

ԱԳԲԱ Լիզինգը ԱԿԲԱ-ԿԵՐԴԻՏ ԱԳՐԻՈԿԼ ֆինանսական խմբի անդամ է։

Share