Բաժին. Ֆինանսական

Աշխարհի ամբողջ փողը, ոսկին, արժեթղթերը և կրիպտոարժույթները. ինֆոգրաֆիկա

Հրապարակվել է ինֆոգրաֆիկա, որտեղ պատկերված է Աշխարհի ամբողջ փողի, արժեթղթերի, ոսկու և կրիպտոարժույթների ծավալը, ներկայացված է նաև պատկերավոր սանղակ։ Տվյալների հիմքում 2018թ. սեպտեմբերի 17-ի ցուցանիշներն են։ Ինֆոգրաֆիկան կազմելիս օգտագործվել են coinmarketcap.com-ի, forbes.com-ի, federalreserve.gov և cia.gov-ի տվյալները։

1. Աշխարհի ամբողջ փողի ծավալը գնահատվում է 86.5 տրլն դոլար։ Ցուցանիշը ներառում է կանխիկ և անկանխիկ փողերի ծավալները։

2. Բորսաներում շրջանառվող արժեթղթերի ծավալը գնահատվում է 67.5 տրլն դոլար։

3. Կանխիկ փողի ծավալը 34.4 տրլն դոլար է։

4. Ոսկու շուկայի կապիտալիզացիան գնահատվում է 7.8 տրլն դոլար։

5. Շրջանառության մեջ գտնվող ԱՄՆ դոլարի ծավալը կազմում է 1.5 տրլն դոլար։

6. Կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր ծավալը կազմում է 202 մլրդ դոլար, որից 112 մլրդը բաժին է ընկնում բիթքոինին (BTC)

Ինֆոգրաֆիկայում ներկայացված են նաև մի քանի այլ ցուցանիշներ, որոնք օգնում են համեմատականներ անցակցնել.

Apple կորպորացիայի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 1 տրլն դոլար, Amazon-ը՝ 970 տրլն դոլար։ Աշխարհի ամենահարուստ մարդու, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը կազմում է 112 մլրդ դոլար, իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադիրը 90 մլրդ դոլար է։

Խոշորացնել

Share