Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 31/10/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 64.86 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 75.46 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 1215.33 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 14.28 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.36%-ով և կազմել 838.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 1966.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.60%-ով և կազմել 6017.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.56%-ով և կազմել 1887.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 11675.00 դոլար, անագի գինն աճել է 0.03%-ով և կազմել 19080.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.01%-ով և կազմել 2529.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 25115.76 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.09%-ով և կազմել 2711.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.01%-ով և կազմել 7305.90 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 11447.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.31%-ով և կազմել 5093.44 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.31%-ով և կազմել 7128.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.89%-ով և կազմել 1126.21 կետ:

Share