Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ.-ի նոյեմբերի 13-ից 16-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի նոյեմբերի 12-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am: Դասընթացի արժեքը կազմում է 30 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի 1-ին օր՝ նոյեմբերի 13-ին

18:30-20:00 – Թեմա 1. Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 1. Եկամտային հարկ, Մ. Մանուկյան

Դասընթացի 2-րդ օր ՝ նոյեմբերի 14-ին

18:30-20:00 – Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 2. Ավելացված արժեքի հարկ, Ա. Ալոյան

Դասընթացի 3-րդ օր՝ նոյեմբերի 15-ին

18:30-20:00 – Թեմա 3. Շահութահարկ, Գ. Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 3. Շահութահարկ, Գ. Օհանյան

Դասընթացի 4-րդ օր՝ նոյեմբերի 16-ին

18:30-20:00 – Թեմա 4. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 4. Հարկային հսկողություն, Ս. Եղիկյան

Դասընթացի դասավանդողներ

1. Ասանեթ Ալոյան, ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

2. Մարիամ Մանուկյան, ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

3. Սամվել Եղիկյան, ՀՀ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Գոհար Օհանյան, ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Share