Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 06/11/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 61.77 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.46%-ով և կազմել 71.65 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1226.98 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.82%-ով և կազմել 14.53 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.40%-ով և կազմել 870.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 1969.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 6189.00 դոլար, կապարի գինը նվազել է 3.58%-ով և կազմել 1940.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 11910.00 դոլար, անագի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 19100.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.51%-ով և կազմել 2526.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 12.17%-ով և կազմել 53000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 25635.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 2755.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 7375.96 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 11484.34 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 5075.19 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 7040.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 1151.14 կետ:

Share