Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. դասընթաց՝ «ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018թ-ի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը կազմակերպում է «ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 30 ակ/ժ տևողությամբ դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2018-ի նոյեմբերի 23-ը ներառյալ և մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ http://mftc.am/am/training/-pXQ : Դասընթացի արժեքը 50.000 ՀՀ դրամ է: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել  060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով:

Դասընթացի ծրագիրը և ժամանակացույցը.

Դասընթացի 1-ին օր` 26-ը նոյեմբերի

13:00-14:30 – Թեմա 1. ՀՀ Սահմանադրություն, Վ. Շահնազարյան

14:30-15:15 – Թեմա 2. Մաքսային գործ, Ա. Ժամկոչյան

 

Դասընթացի 2-րդ օր` 27-ը նոյեմբերի

13:00-14:30 – Թեմա 3. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք, Ա. Ժամկոչյան

14:30-16:00 – Թեմա 4. Ապրանքների դասակարգում, Ա. Մելքոնյան

Դասընթացի 3-րդ օր` 28-ը նոյեմբերի

13:00-14:30 – Թեմա 5. Ապրանքի ծագման երկիր, Մ. Ուլիխանյան

14:30-16:00 – Թեմա 6. Մաքսային արժեք, Տ. Մինասյան

Դասընթացի 4-րդ օր` 29-ը նոյեմբերի

13:00-14:30 – Թեմա 7. Սակագնային կարգավորման միջոցներ և մաքսային վճարներ, Տ. Սարգսյան

14:30-15:15 – Թեմա 7. Սակագնային կարգավորման միջոցներ և մաքսային վճարներ(շարունակություն), Տ. Սարգսյան

Դասընթացի 5-րդ օր` 30-ը նոյեմբերի

13:00-14:30 – Թեմա 8. Ոչ սակագնային կարգավորման միջոցներ, Ա. Կարապետյան

14:30-15:15 – Թեմա 8. Ոչ սակագնային կարգավորման միջոցներ (շարունակություն), Ա. Կարապետյան

Դասընթացի 6-րդ օր` 3-ը դեկտեմբերի

13:00-14:30 – Թեմա 9. Մաքսային գործառնություններ, Մ. Հարությունյան

Դասընթացի 7-րդ օր` 4-ը դեկտեմբերի

13:00-14:30 – Թեմա 10. Մաքսային ընթացակարգեր, Ս. Ստեփանյան

14:30-16:00 – Թեմա 10. Մաքսային ընթացակարգեր (շարունակություն), Ս. Ստեփանյան

Դասընթացի 8-րդ օր` 5-ը դեկտեմբերի

13:00-14:30 – Թեմա 11. Մաքսային հսկողություն, Տ. Սարգսյան

14:30-16:00 – Թեմա 11. Մաքսային հսկողություն (շարունակություն), Տ. Սարգսյան

Դասընթացի 9-րդ օր` 6-ը դեկտեմբերի

13:00-14:30 – Թեմա 12. Անձնական օգտագործման ապրանքների ներմուծում, Մ. Տիտիզյան

14:30-15:15 – Թեմա 12. Անձնական օգտագործման ապրանքների ներմուշում (շարունակություն), Մ. Տիտիզյան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի նախապատրաստական դասընթացի դասավանդողներ

1. Վազգեն Շահնազարյան` ՀՀ ՊԵԿ Քննչական վարչության թիվ 3 բաժնի պետ

2. Անահիտ Ժամկոչյան` ՀՀ ՊԵԿ <Ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

3. Արմենակ Մելքոնյան` ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

4. Մհեր Ուլիխանյան` ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

5. Տիգրան Մինասյան` ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Սակագնային կարգավորման և հսկողության բաժնի պետ

6. Տիգրան Սարգսյան` ՀՀ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության Ստուգումների պլանավորման և ռազմավարության բաժնի պետ

7. Արտեմ Կարապետյան` ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

8. Մաշա Հարությունյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

9. Սոսե Ստեփանյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ ՊԵԿ <Ուսումնական կենտրոն> ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

10. Մարիամ Տիտիզյան` ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

Share