Բաժին. Ֆինանսական

Նոր բացահայտում Տավուշի մարզում․ պետությանը պատճառվել է մոտ 4 միլիոն դրամի նյութական վնաս

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Share