Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 10/12/18

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 50.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 59.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.50%-ով և կազմել 1244.33 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 14.53 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 784.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1951.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 6110.00 դոլար, կապարի գինն աճել է 0.68%-ով և կազմել 1993.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 10830.00 դոլար, անագի գինն աճել է 0.13%-ով և կազմել 18900.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 2586.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55250.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 24423.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 2637.72 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 7020.52 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 10622.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.47%-ով և կազմել 4742.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 6721.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.85%-ով և կազմել 1136.50 կետ:

Share