Բաժին. Ֆինանսական

Երևանում բարձրացվել են որոշ տեղական տուրքերի դրույքաչափերը

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին գումարված նիստում հավանություն է տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Երևանի քաղաքապեարանի մամուլի ծառայությունից։

Ըստ այդմ, կբարձրանան հետևյալ տուրքերը. խաղատների համար 1 մլն 750 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ, շահումով խաղերի համար 875 հազար դրամի փոխարեն 1,5 մլն դրամ, վիճակախաղերի համար 262 հազարի փոխարեն 450 հազար դրամ, առևտրի օբյեկտների համար նախկինում 87 500 դրամի փոխարեն տուրքը սահմանվել է 120 հազար դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար 175 հազարի փոխարեն սահմանվել է 250 հազար դրամ, բաղնիքների համար նախկին 875 դրամի փոխարեն 1,4 մլն դրամ:

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանի խոսքով՝ նաև որոշ նոր տուրքեր են ավելացել: Մասնավորապես հրավառություն իրականացնելու թույլտվության համար սահմանվել է 300 հազար դրամ, կարաոկե, դիսկոտեկ, շոգեբաղնիքների համար սահմանվել է 150 հազար դրամ, հեստապարային ակումբի համար սահմանվել է տարեկան 1,5 մլն դրամ: Փոխվել է նաև ոչ հիմնական շենք-շինությունների համար շինթույլտվության տրամադրման տուրքը: Մինչև 20 քմ տարածքով ոչ հիմնական շինությունների համար նախկինում 15 հազար դրամի փոխարեն սահմանվել է 21 հազար դրամ, իսկ 20 քմ-ից ավելի տարածքի դեպքում ոչ հիմնական շինությունների համար՝ նախկին 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 35 հազար դրամ: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար էլ տարեկան սահմանվել է 600 հազար դրամ՝ նախկին 350 հազար դրամի փոխարեն:

Share