Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի բանկերը ավելի քան 7 մլրդ դրամի տույժ-տուգանքներ են ներել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2018 թ․ հուլիս ամսվա ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաճախորդներին ներված տույժ-տուգանքների թեմային։ Նա մասնավորապես ասել է․

«Հուլիսին մեր իրականացրած օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի բանկերը ավելի քան 7 միլիարդ դրամի տույժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի:

Վերանայվել է շուրջ 124 հազար հաճախորդի վարկային պատմություն: Այս գործընթացը շարունակական է:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիները պետք է այցելեն իրենց վարկավորած բանկերին՝ տույժ-տուգանքների գծով համաձայնության գալու համար»:

Share