Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային բանկը իջեցրել է 2019 թ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2019 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը 3 տոկոսից մինչեւ 2,9 տոկոս Է իջեցրել ուժեղացող ռիսկերի եւ անբարենպստ գործոնների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» (Global Economic Prospects, GEP) հունվարյան ամփոփագրում:

2018 թվականի համար համաշխարհային աճի գնահատումը նվազեցվել Է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 3 տոկոս: 2020-2021 թվականներին սպասվում Է աճի արգելակում մինչեւ 2,8 տոկոս: Աճի դանդաղումը կարող Է դառնալ առեւտրի եւ ներդրումների ծավալների կրճատման հետեւանքը:

Բացի այդ, Համաշխարհային բանկը կտրուկ նվազեցրել Է 2018-2020 թվականներին համաշխարհային առեւտրի ծավալների ավելացման կանխատեսումները: Այդ թվում՝ ընթացիկ տարում սպասվում Է աճի դանդաղում մինչեւ 3,6 տոկոս (ավելի վաղ՝ 4,1 տոկոս)՝ 2018 թվականի 3,8 տոկոսից (ավելի վաղ՝ 4,3 տոկոս), իսկ հաջորդ տարի՝ մինչեւ 3,5 տոկոս (ավելի վաղ՝ 4 տոկոս):

ՀԲ-ի գնահատումներով՝ նավթը 2019 թվականին գործնականում չի փոխի միջին տարեկան գները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share