Բաժին. Ֆինանսական

Մարտ ամսին կգործարկվի Telegram-ի բլոքչեյն հարթակը

Գալիք մարտ մասին մեկնարկում է Telegram հաղորդակցական հարթակի Telegram Open Network (TON) բլոքչեյն հարթակը։ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնում է, որ TON-ը զգալիորեն ավելի արագ է Bitcoin և Ethereum հարթակներից և փոխանցումների արագությամբ կարող է համեմատվել Visa և Mastercard վճարային համակարգերի հետ։

TON համակարգում գործող թոքեններն (կրիպտոարժույթ) անվանվել են գրամ։ Կրիպտոարժույթների պահմանման համար Telegram-ի օգտահաշիվներին կից ստեղծվում են դրամապանակներ։

TON համակարգում իրականացված ներդրումների ծավալն այս պահի դրությամբ հասնում է 1.7 մլրդ դոլարի։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share