Բաժին. Ֆինանսական

Նավթի և թանկարժեք մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 28/01/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.00%-ով և կազմել 52.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 60.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.32%-ով և կազմել 1305.73 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.32%-ով և կազմել 15.80 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.55%-ով և կազմել 814.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 24528.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 2643.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 7085.68 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 11210.31 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 4888.58 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 6747.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 1178.91 կետ:

Share