Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. Հայաստանը վերջապես կունենա՞ Լարսին այլընտրանք

«Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները գործնական քայլեր են ձեռնարկում, որոնք ուղղված են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանակետերում ապրանքների ներմուծման եւ արտահանման մոնիտորինգն ապահովելուն: Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հայտարարել է, որ այդ հարցով Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-9 ը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, եթե այս հանդիպումը հաջող ավարտ ունենա, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով բեռների տարանցումը կարող է սկսվել արդեն մարտի վերջից, եւ Հայաստանը վերջապես կունենա Վերին Լարս անցակետի հուսալի եւ տնտեսապես ավելի ձեռնտու այլընտրանք», – գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Share