Բաժին. Ֆինանսական

2018թ.-ին Հայաստանում արտահանումն աճել է 7.8%-ով

2018 թվականի հունվար-դեկտեմբերր ամիսներին Հայաստանի և այլ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7.375 մլրդ ԱՄՆ դոլար։ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 16.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական ծառայությունից (ԱՎԾ):

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2.551 մլրդ ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանն արտահանել է 2.412 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4.963 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում նշված ամիսներին աճը կազմել է 7.8%, իսկ ներմուծման ոլորտում՝ 21.1%:

Share