Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գները նվազել են – 04/02/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 54.81 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 62.77 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.29%-ով և կազմել 1314.83 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.06%-ով և կազմել 15.91 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 822.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1893.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 6125.00 դոլար, կապարի գինն աճել է 0.24%-ով և կազմել 2105.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.80%-ով և կազմել 12550.00 դոլար, անագի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 20775.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2721.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 25239.37 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 2724.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 7347.54 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 11176.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 5000.19 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 7034.13 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 1211.15 կետ:

Share