Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ գներն աճել են – 06/02/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.56%-ով և կազմել 53.93 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.97%-ով և կազմել 62.55 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.77%-ով և կազմել 1303.93 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.01%-ով և կազմել 15.66 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.59%-ով և կազմել 804.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.92%-ով և կազմել 1923.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.41%-ով և կազմել 6191.00 դոլար, կապարի գինն աճել է 0.05%-ով և կազմել 2114.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.57%-ով և կազմել 12950.00 դոլար, անագի գինն աճել է 0.36%-ով և կազմել 20900.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 2761.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 25390.30 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2731.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7375.28 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 11324.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 5079.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 7173.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 1215.83 կետ:

Share