Բաժին. Ֆինանսական

ԱԳԲԱ Լիզինգ. նոր շահավետ պայմաններ՝ ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների նախագծերի ֆինանսավորման համար

Հայաստանի լիզինգի շուկայի առաջատար ԱԳԲԱ Լիզինգըհայտարարել է նոր շահավետ առաջարկի մասին։

Մինչև 500 ԿՎՏ դրվածքային հզորությամբ ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների նախագծերի ֆինանսավորում կտրամադրվի նոր շահավետ պայմաններով՝

– Տարեկան տոկոսադրույք՝ սկսած 8.5%-ից ՀՀ դրամով,

– Կանխավճար՝ սկսած 10 %-ից։

ԱԳԲԱ Լիզինգի ծառայություններով հետաքրքրվողները կարող են զանգել  010 318888/8086/ հեռախոսահամարներով, կամ այցելել ընկերության գրասենյակ՝ 10, Վ․ Սարգսյան փ․, 132-133, 0010 Երևան։

Share