Categories: Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 08/02/19

Փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 77,993,309 ԱՄՆ դոլար 487.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,927,880 ԱՄՆ դոլար 488.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,329,099 եվրո 554.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,102,770 եվրո 558.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,230,166,444 ՌԴ ռուբլի 7.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 647,113,023 ՌԴ ռուբլի 7.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 63.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 95.5 մլն ԱՄՆ դոլար:

Share