Բաժին. Ֆինանսական

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արտակ Մանուկյանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում:

«Արտակ Մանուկյանը խորհրդարանական աշխատանքի փորձ ունի տարբեր ձևաչափերով: Նա փորձ ունի նաև միջազգային հարթակներում»,-ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա նշեց` այս առումով ուրախ է աշխատել նման մասնագետի հետ:

Մանուկյանը քվեարկությամբ ընտրվեց միաձայն:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմված է տասը անդամից:

Share