Բաժին. Ֆինանսական

Փաստ. Վարչապետը գոհ է Դավիթ Անանյանից. ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցողները

«Վերջերս մամուլում շրջանառվող լուրը, թե ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին պատրաստվում են պաշտոնանկ անել, պարզվում է, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում են «Փաստի» աղբյուրները՝ հավելելով, որ վարչապետը գոհ է Անանյանի աշխատանքից, իսկ պարգևավճարների շուրջ աղմուկը Փաշինյանը համարում է ուղղորդված, քանի որ տասնյակ այլ գերատեսչություններում ևս նմանատիպ պարգևավճարներ են տրվել:

Այս պարագայում պարզապես ակտիվացել են ՊԵԿ–ի ղեկավարի աթոռի վրա աչք ունեցող մի շարք անձինք և փորձել են պղտոր ջրում ձուկ որսալ:

Մեր տեղեկություններով, առաջիկայում իրականացվելիք հարկային բարեփոխումների պատասխանատվությունը դրված է Անանյանի վրա, ուստի այս փուլում նրան փոխարինող գտնելու հարց պարզապես չի քննարկվում», – գրում է «Փաստ» oրաթերթը:

Share