Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. անակնկալներ՝ Սիրահարների տոների կապակցությամբ

Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիներ համար գնել նվերներ,ինչպես նաև առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:

Մասնավորապես, մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր և դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման դիմաց:

Միաժամանակ, մինչև փետրվարի 14-ը ներառյալ կատարելով անկանխիկ գնումներ Բանկի գործընկերների ցանցում, հաճախորդները կստանան գնումի/գնումների գումարի 10 տոկոսի չափով CashBack:

«Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակներում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու և նրանց տոնական տրամադրություն պարգևելու նպատակով ընդլայնել է գործընկերների ցանցը, դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի, զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ», – ասել են Կոնվերս Բանկում:

Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով Բանկի գործընկերների ցանցում:

«Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ Բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում ՝ Կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ և հետաքրքրիր առաջարկներով», – եզրափակել են Կոնվերս Բանկում:

CashBack ակցիայի և Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասները՝ համապատասխանաբար https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/08/cashback_valentine/ և https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/02/12/visaclassiconline/ հղումներով:

 

 

Share