Բաժին. Ֆինանսական

ԱԳԲԱ Լիզինգը՝ Օրինապահ հարկ վճարող

2019 թվականին Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հավաստագիր շնորհել օրինապահ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը փետրվարի 13-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է հանձնել 4 տնտեսվարողի: Տարեսկզբից առ այսօր հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 13 հարկ վճարող: 10 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), մերժվել՝ 6 հարկ վճարողի դիմում:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ.

1. «ՄԵԴՊՐՈ» ՍՊԸ

2. «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ

3. «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ

4. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ

Share