Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 19/02/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.84%-ով և կազմել 56.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.54%-ով և կազմել 66.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.44%-ով և կազմել 1347.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.52%-ով և կազմել 16.01 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.53%-ով և կազմել 823.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.43%-ով և կազմել 1862.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 6236.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 2023.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.60%-ով և կազմել 12490.00 դոլար, անագի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 21075.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.55%-ով և կազմել 2643.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 25891.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 2779.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 7486.77 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 11309.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 5160.52 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 7179.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 1173.64 կետ:

Share