Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/02/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.36%-ով և կազմել 55.15 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.72%-ով և կազմել 64.62 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 1331.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 15.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 861.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.86%-ով և կազմել 1912.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.93%-ով և կազմել 6495.50 դոլար, կապարի գինն աճել է 1.59%-ով և կազմել 2082.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.95%-ով և կազմել 13050.00 դոլար, անագի գինն աճել է 2.00%-ով և կազմել 21725.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.02%-ով և կազմել 2730.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 6.45%-ով և կազմել 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 26091.95 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 2796.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 7554.46 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 11505.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 5231.85 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 7183.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 1201.57 կետ:

Share