Բաժին. Ֆինանսական

2018 թ. ներդրումները ֆինտեխ ընկերություններում հատել են 55 մլրդ դոլարը

Ներդրումները ֆինտեխ ընկերություններում, այդ թվում նաև բլոկչեյն, 2018թ.-ին աշխարհում կրկնակի աճել են՝ կազմելով ավելի քան 55 մլրդ դոլար։ Բոլոր գործարքների 46%-ը ուղղվել է Չինաստան, որտեղ այս արագ զարգացող ոլորտում ներդրվել է ավելի քան 25 մլրդ դոլար։

Այսպես, նախորդ տարի ամենամեծ ներդրումային գործարքն այս ոլորտում 14 մլրդ դոլարով Ant Financial-ի կլանումն է չինական ինտերնետ հսկա Alibaba-ի վճարային ստորաբաժանման կողմից։ Վճարումներում բլոկչեյն լուծումների կիրառումից բացի, Ant Financial-ի գործունեության հեռանկարային ուղղվածությունները ներառում են իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը։

Երկրորդ ամենամեծ ներդրումային գործարքը կատարվել է Du Xiaoman Financial-ի հետ, որն անցած տարի ապրիլին առանձնացավ չինական Baidu որոնողական համակարգից, դրանից հետո երկու փուլով ներգրավեց 4.3 մլրդ դոլար։ Մեկ այլ խոշոր գործարք 1.3 մլրդ դոլարի չափով կատարվել է Lufax-ի մասնակցությամբ՝ մասնավոր կապիտալի կառավարմամբ զբաղվող չինական առաջատար օնլայն հարթակ։

Ընդհանուր առմամբ անցյալ տարի միայն Չինաստանում ֆինտեխի ոլորտում իրականացվել է 348 ներդրումային գործարք։ Սա երկու անգամ ավելին է, քան 2017 թ., երբ նմանատիպ գործարքների թիվը կազմել է 154, իսկ ֆինանսավորման չափը՝ 2.8 մլրդ դոլար։

Եվս մեկ առաջատար ֆինտեխ ոլորտում կատարված ներդրումերի չափով հանդիսանում է Հոնկոնգը, 19 գործարք 2018-ին՝ 2017թ. 15 գործարքի դիմաց։ Ընդհանուր ներդրումների գումարը նվազել է 66%-ով ՝ հասնելով 188 մլն դոլարի` նախորդ տարվա 546 մլն դոլարի դիմաց:

Հիշեցնենք, որ անցած տարի հայտնի դարձավ նաև, որ ֆինտեխ ստարտափներում սկսել է ներդրումներ կատարել Ուորեն Բաֆետի ընկերությունը ՝ Berkshire Hathaway-ը։ Մասնավորապես, մոտ 600 մլն դոլար կոնգլոմերատից ստացել են զարգացող շուկաներում մասնագիտացված երկու կազմակերպություններ՝ StoneCo Ltd.-ն՝ բրազիլական վճարահաշվարկային ծառայություն, և ֆինտեխ ստարտափ Paytm-ը ՝ Հնդկաստանից:

Share