Բաժին. Ֆինանսական

Վրաստանի ազգային բանկի ակտիվները 2018 թ. աճել են 12%-ով

2018թ.-ին Վրաստանի ազգային բանկի ակտիվներն աճել են 12%-ով՝ մինչև 11.465 մլրդ լարի (4.288 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով), ասվում է կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվություններում։

Արտարժույթով ակտիվները աճել են 11.7%-ով և 2019թ. սկզբին կազմել են 8.803 մլրդ լարիին համարժեք, ազգային արժույթով ակտիվների դեպքում արձանագրվել է 13.1% աճ՝ մինչև 2.662 մլրդ լարի։

Ազգային բանկի պարտավորություններն անցած տարի աճել են 11.9%-ով՝ հասնելով մինչև 9.739 մլրդ լարի, այդ թվում պարտավորությունները Արժույթի միջազգային հիմնադրամին աճել են 30.8%-ով՝ մինչև 985.3 մլն լարի։

Տարեկան շրջանառության մեջ գտնվող փողի ծավալը կազմել է 3.565 մլրդ լարի, որը տարվա ընթացքում աճել է 7.8%-ով, իսկ պարտատոմսերը կազմել են 79.3 մլն լարի, աճ՝ 0.03%:

Ազգային բանկի սեփական կապիտալը 2018 թվականին ավելացել է 12.7% -ով՝ հասնելով մինչև 1.726 մլրդ լարի: Կանոնադրական կապիտալը չի փոխվել՝ 15 միլիոն լարի: Պահուստային ֆոնդն աճել է 2.2 անգամ՝ մինչև 165.2 միլիոն լարի:

Մարտի 4-ի պաշտոնական փոխարժեքը 2.6736 լարի/1 դոլար է:

Share