Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/03/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.53%-ով և կազմել 56.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.35%-ով և կազմել 66.27 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.09%-ով և կազմել 1286.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 15.09 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.78%-ով և կազմել 825.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.61%-ով և կազմել 1890.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.41%-ով և կազմել 6488.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2112.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.42%-ով և կազմել 13550.00 դոլար, անագի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 21500.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.18%-ով և կազմել 2763.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 25673.46 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 2771.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.93%-ով և կազմել 7505.92 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 11587.63 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 5288.81 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7196.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 1191.51 կետ:

Share