Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/03/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 56.03 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 65.37 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.57%-ով և կազմել 1294.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 15.14 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.61%-ով և կազմել 820.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 1864.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 6420.50 դոլար, կապարի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2114.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 13450.00 դոլար, անագի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 21480.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.45%-ով և կազմել 2776.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 25473.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 2748.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.13%-ով և կազմել 7421.46 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 11517.80 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 5267.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 7157.55 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.00%-ով և կազմել 1179.58 կետ:

Share