Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 11/03/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.80%-ով և կազմել 57.05 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.63%-ով և կազմել 66.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1296.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 15.41 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.77%-ով և կազմել 824.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1858.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.53%-ով և կազմել 6402.00 դոլար, կապարի գինն աճել է 0.19%-ով և կազմել 2096.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 13075.00 դոլար, անագի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 21075.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.74%-ով և կազմել 2747.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 25650.88 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.47%-ով և կազմել 2783.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.02%-ով և կազմել 7558.06 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 11543.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 5265.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7130.62 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 1176.71 կետ:

Share