Բաժին. Ֆինանսական

AMX մրցանակաբաշխություն 2019․ Հայտնի են 2018-ի արդյունքներով բորսայի ու դեպոզիտարիայի լավագույն գործընկերները

Մարտի 25-ին Հայաստանի ֆոնդային բորսան (ԷՅԷՄԷՔՍ) և Կենտրոնական դեպոզիտարիան անցկացրեցին ամենամյա ավանդույթ դարձած մրցանակաբաշխությունը, որն այս տարի ներկայացավ նոր անվանմամբ՝ «AMX մրցանակաբաշխություն 2019»։

AMX մրցանակաբաշխություն 2019-ի շրջանակներում պարգևատրվեցին բորսայի և դեպոզիտարիայի առավելագույն ակտիվություն դրսևորած անդամները: Մրցանակաբաշխությանը ներկայացված էր 11 անվանակարգ, որից հինգը բորսայի, իսկ վեցը դեպոզիտարիայի գործընկեր կազմակերպությունների համար էր։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով բոլորի, այդ թվում՝ պետական ու ֆինանսական կառույցների, կազմակերպությունների ու արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը հայաստանյան կապիտալի շուկայի զարգացման հարցում։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը նույնպես ընդգծեց բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ բարձր գնահատելով Կենտրոնական դեպոզիտարիայի սերտ համագործակցությունը իր գործընկերների հետ։

2018 թվականի արդյունքներով այս տարի AMX մրցանակաբաշխության հաղթողներն են`

1. Կորպորատիվ արժեթղթերի շուկայում բորսայի անդամ 2019

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

2. Պետական պարտատոմսերի շուկայում բորսայի անդամ 2019

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ

3. Ռեպո գործարքների շուկայում բորսայի անդամ 2019

ԱՐՄԵՆԲՐՈԿ

4. AMX բորսայի անդամ 2019 (AMX Grand Prix 2019)

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

5. Տարվա գործընկեր առևտրի մասնակից 2019

Արաքսյա Հարությունյան, Արմենբրոկ

6. Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր-պահառու 2019

ԱՐՄԵՆԲՐՈԿ

7. Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի լավագույն հաշվի օպերատոր – պահառու 2019

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ

8. Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր – ռեեստրավար 2019

ԱՐՄԵՆԲՐՈԿ

9. Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ 2019

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

10. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ 2019

ԱՐՄԵՆԲՐՈԿ

11. Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի աշխատակից 2019

Սիրանուշ Հարությունյան, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

Share