Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 90 մլն դոլարով. գումարը կուղղվի զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սկսելով Ազգային Ժողովում իր ելույթը, հայտարարել է, որ կառավարության գործունեության առաջին երես ամիսը թույլ է տալիս կանխատեսելու, որ ՀՀ պետական բյուջեն այս տարի կգերակատարվի 90 մլն դոլարով։

«Ամփոփելով առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ եկել ենք այն եզրահանգամանը, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։  Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է», – ասել է վարչապետը։

Վարչապետը նաև նշել է, թե ինչ ուղղություններ կուղղվեն հավելյալ հավաքագրված գումարները։ 2019թ. հուլիսի 1-ից 10%-ով կբարձրացվեն զինվորականների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից, նույնպես 10%-ով, կաճեն ուսուցիչների աշխատավարձերը։ Նշված գումարներով կիրականացվեն նաև 303 կմ ճանապարհաշինարարական աշխատանքներ։

Share