Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. ԶԼՄ ներկայացուցիչներին և դիտորդներին հրավիրվում են ներկա գտնվելու թափուր պաշտոնները համալրելու հերթական մրցույթին

2019 թվականի մարտի 28-ին և 29-ին տեղի  կունենա Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի թեստավորման փուլը: Մրցույթի անցկացման, ինչպես նաև թեստավորման ժամանակացույցի մասին հայտարարությունը սահմանված կարգով նախապես հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Աշխատատեղեր» բաժնում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովը որոշում է կայացրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և դիտորդներին մրցույթին ներկա գտնվելու թույլտվություն տալ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես զետեղվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա ք. Երևան, Կոմիտասի 35 հասցեում, ժամը 10.00-ից: Հիշեցնենք, որ մրցույթի թեստավորման փուլին հաջորդելու է հարցազրույցի փուլը: Հարցազրույցի անցկացման վայրի և օրվա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարկվի ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

Share