Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. Եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է ՏՏ ոլորտին

Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվող եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, դրանում բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց, որ կառավարության նախորդ տարվա ծրագրում տնտեսության զարգացման առաջնային ոլորտներից էր նշված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Նա հետաքրքրվեց, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվել:

«Եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որովհետև այդ ոլորտում մենք մտադիր ենք նոր աշխատատեղեր բացել և, բնականաբար, բարձր աշխատավարձերը խրախուսել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ 2019-ի հոկտեմբերին տեղի է ունենալու միջազգային տեղեկատվական կոնգրեսը: Դրա համար անցյալ տարի պետական բյուջեից 1 մլրդ դրամի հատկացում են արել, որպեսզի այդ միջոցառումը ֆինանսավորեն: Փաշինյանն Ինժեներական քաղաքի կառուցումը ևս համարեց կարևոր առաջնահերթություն, որը պետք է ընթանա:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր News հավելվածով, որի շնորհիվ Ռոստելեկոմի բաժանորդները մշտապես գտնվում են համաշխարհային լրահոսի ամենաթեժ կիզակետում՝ սիրելի բազմոցին նստած։

Share