Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. բյուջեի եկամտային մասը 2019թ. առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է ՀՀ պետբյուջերի գերակատարման մասին։

«Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով:

Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ:

Այդ հարկերը դուք կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին եւ ձեր երեխաներին, որոնց ապագան կառուցվում է այսօր», – գրել է վարչապետը:

Share