Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը շարունակելու է պարգևավճարներ տրամադրել աշխատակիցներին

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն այս ամիս ևս պարգևատրվելու են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այս ամսվա պարգևատրումները վճարվելու են շաբաթվա վերջ:

«Հերթական՝ այս ամսվա պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել ենք հունվարին, փետրվարին, մարտին  և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որն օրենսդրությամբ  մեզ թույլատրվում է»,-ասաց Անանյանը:

Share