Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 03/04/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.72%-ով և կազմել 62.33 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 69.25 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1296.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 15.12 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.99%-ով և կազմել 877.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.53%-ով և կազմել 1894.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.75%-ով և կազմել 6488.00 դոլար, կապարի գինն աճել է 0.33%-ով և կազմել 2006.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.37%-ով և կազմել 13285.00 դոլար, անագի գինն աճել է 0.24%-ով և կազմել 21250.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.71%-ով և կազմել 2898.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.23%-ով և կազմել 32000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 26218.13 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 2873.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 7895.55 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 11954.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 5468.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7418.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 1224.35 կետ:

Share