Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 09/04/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 64.08 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 70.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1306.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.59%-ով և կազմել 15.15 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.44%-ով և կազմել 895.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1883.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.28%-ով և կազմել 6452.00 դոլար, կապարի գինն աճել է 0.40%-ով և կազմել 2001.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.30%-ով և կազմել 13240.00 դոլար, անագի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 20840.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 2891.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 26150.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 2878.20 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 7909.28 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 11850.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 5436.42 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 7425.57 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.84%-ով և կազմել 1248.38 կետ:

Share