Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլորտը հանձնվել է Խաչատուր Սուքիասյանին

«Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավիակերոսինի ներմուծմամբ այլեւս սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը:

Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին: Նոր իշխանությունը այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին», – գրում է Ժամանակ օրաթերթը:

Share