Բաժին. Ֆինանսական

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոր նախագահ ունի

Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ընդունվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնաժողովի նախկին նախագահ Աշոտ Մնացականյանի պաշտոնավարումը դադարեցվեց՝ իր դիմումի համաձայն, ապա նախագահ ընտրվեց Լևոն Հովհաննիսյանը: Նրա օգտին ավագանին միաձայն քվեարկեց:

Share