Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ

Նարինե Մկրտչյան – «Ռեակտ» կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան

ՊԵտական եկամուտների կոմիտեն ներդրել է մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված հսկողության նոր գործիքակազմ, ինչի արդյունքում ավելի է բարձրացել մաքսային մարմինների կողմից կեղծ ապրանքների նկատմամբ հսկողության արդյունավետությունը՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը: 2018 թվականի հունիսից ներդրված գործիքակազմն ավտոմատացված ինքնաշխատ սկզբունքով ապահովել է 99 տոկոս արդյունավետություն:

Ռաֆայել Գրիգորյան – ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ

2017 թվականին մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել և մերժվել է ընդամենը 7 դեպք: Ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանման և մտավոր սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության նպատակով ՊԵԿ-ը իրավատերերին հորդորում է գրանցել մտավոր սեփականության օբյեկտները: Օրենսդրությամբ սահմանված կարգով իրավատերը պետք է դիմում ներկայացնի Պետական եկամուտների կոմիտե՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

 Գոհար Սահակյան – ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտն անչափ կարևոր է բիզնեսի խթանման համար, ընդգծում են իրավատերերը, կարևորելով կեղծ ապրանքների առևտրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը:

Ալեքսանդր Նահապետյան-արտոնագրային հավատարմատար, փաստաբան

ՊԵԿ մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված ավտոմատացված հսկողության մոդելն օրինակելի է ԵԱՏՄ երկրների համար: Հայ մասնագետների նորարական մոտեցումները նման բարձր գնահատականի են արժանացել Մոսկվայում՝ «Антиконтрафакт – 2018» 6-րդ միջազգային համաժողովում: Առաջարկվել է փորձը կիրառել նաև ԵԱՏՄ անդամ պետություններում, ինչը հավանության է արժանացել մասնակիցների կողմից։

Share