Բաժին. Ֆինանսական

Պետական եկամուտների կոմիտեն հարցազրույցի է հրավիրում բարձրագույն կրթությամբ քաղաքացիներին

Պետական եկամուտների կոմիտեն հարցազրույցի է հրավիրում բարձրագույն կրթությամբ (այդ թվում` ավարտական կուրսի ուսանողներին), համակարգչային հմտություններով ՀՀ քաղաքացիներին` ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար:

Հարցազրույցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը կարող եք ստանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի (www.petekamutner.am) «Աշխատատեղեր» ենթաբաժնից, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայությունների www.taxservice.am և www.customs.am կայքէջերի համապատասխան ենթաբաժիններից:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Share