Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը գործարկել է շահավետ ակցիա գործարար կանանց համար՝ «Converse4Women»

Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա գործարար կանանց համար՝ առաջարկելով «Converse4Women» բանկային ծառայությունների փաթեթը, որի շրջանակում նախատեսվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում և բանկային համալիր ծառայությունների տրամադրում արտոնյալ պայմաններով:

Ակցիայի հնարավարություններից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են:

«Կոնվերս Բանկում կարևորում են կանանց համապարփակ բանկային ծառայությունների մատուցումը և պարբերաբար հանդես գալիս տարբեր լոյալության ծրագրերով, CashBack ակցիաներով, զեղչերով, պրոդուկտներով, ինչպես նաև կին հաճախորդներին է առաջարկում Woman’s քարտատեսակը, որ մշակվել է՝ հաշվի առնելով կանանց նախասիրություններն ու պահանջները: Այսօր, «Converse4Women»-ի գործարկմամբ, մենք հայտարարում ենք նաև գործարար կանանց համար մշակված առաջարկի ներդրման մասին »,-ասել են Կոնվերս Բանկում:

«Converse4Women» ակցիայի շրջանակում Բանկն իր գործող և նոր հաճախորդներին առաջարկում է դրամային, դոլարային և եվրոյով վարկավորում՝ մինչև 7 տարի ժամկետով, ՀՀ դրամով սկսած 11,5%, դոլարով՝ սկսած 8.5%, իսկ եվրոյով՝ սկսած 6.75% տարեկան տոկոսադրույքից:

Իրավաբանական անձ հաճախորդները վարկավորման դեպքում կարող են անվճար օգտվել հետևյալ ծառայություններից՝ ընթացիկ հաշիվների բացում և վարում, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրում, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն: Իսկ ֆիզիկական անձինք անվճար հնարավորություն են ունենալու օգտվել հետևյալ ծառայություններից՝ Խնայողական հաշվի բացում և վարում, Փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրում և սպասարկում անվճար, իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումն և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:

Բանկում հայտնել են նաև, որ ակցիայի շրջանակներում նախատեսվում է նաև առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին անվճար ֆինանսական խորհրդատվության տրամադրում:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converseforwomen/ հղումով:

 

Share